«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Աչքակապությունը սրանց հիմնական զենքերից է

Աչքակապությունը սրանց հիմնական զենքերից է
25.03.2023 | 18:18

Արևմտյան մի շարք պետություններում, քաղաքական կյանքի ալեկոծումներին դիմանալու համար, քաղաքական ուժերը շատ հաճախ շահարկում են բնապահպանական խնդիրները և արագ «կանաչում»՝ իհարկե, «զուտ» քաղաքացիների շահից, առողջական և անվտանգային խնդիրներից ելնելով։ Սակայն իրենց կանաչ գույնի մասին հիշում են իշխանական պայքարների, ընտրությունների և իրենց ֆինանսավորող ու «քսի» տվող ուժերին, «ձյաձաներին» ծառայելու դեպքում։ Այլապես, հավանաբար իրենց պատեպատ կտային «Հյուսիսային գազատարի» պայթեցման, վառելիքի նպատակով անտառահատումների, ածխահանքերի և ատոմային էլեկտրակայանների վերագործարկումների դեպքերի կապակցությամբ։

Հիմա էլ՝ հանգիստ, անվրդով ու անհաղորդ, շոլցերը, բերբոկներն ու գրետաթումբերգները «մարսում» են Մեծ Բրիտանիայի կողմից Ուկրաինային հարստացված ուրան պարունակող զինամթերքի մատակարարաման փաստերը։

Անակոնդայի, պիտոնի նման «կուլ են տվել» ու, ձենները կտրած, «մարսում» են:

Աչքակապությունը սրանց հիմնական զենքերից է, ինչպես Ուկրաինան և ուկրաինացիներին օգտագործելը որպես թնդանոթի միս, որպես նպատակին հասնելու միջոց, որը կշպրտեն օգտագործելուց հետո:

Ռոբերտ Մելքոնյան

Դիտվել է՝ 5429

Մեկնաբանություններ